Հրշեջ-փրկարարները մարել են Մրգավան գյուղում բռնկված հրդեհը
Մայիսի 29-ին՝ ժամը 17:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ դեպի եկեղեցի տանող փողոցի տներից մեկի բակում, այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վաչիկ Սարգսյան փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել` 17:47-ին: Այրվել է մոտ 5 խմ կուտակած անասնակեր: