Ավստրալուհին վիճակախաղի տոմսերում նշել է իր հարսանիքի ամսաթիվն ու շահել
Ավստրալական Վիկտորիա նահանգի Մելբուրն քաղաքի բնակչուհին վիճակախաղի տոմսերում նշել է իր հարսանիքի ամսաթիվն ու 9.6 միլիոն ավստրալական դոլար շահել: Այս մասին հայտնում է News.co.au-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կինը վիճակախաղի երկու տոմս է գնել իր ու ամուսնու համար՝ որպես ամուսնության 19-րդ տարելիցի նվեր: Առաջին շահումը ստանալու համար անհրաժեշտ էր ութ թիվ կռահել, որոնք կինը վերցրել է իր ամուսնության ու երեխաների ծննդյան օրերի ամսաթվերից ու նշել դրանք երկու տոմսերում:
Նշվում է, որ տոմսերը նույն ձևով էին լրացված, ինչի շնորհիվ մրցանակը կվճարվի կրկնակի չափով:
Կնոջ խոսքով՝ ինքը մտադիր է ծախսել գումարն իր պարտքերը վճարելու և նոր ավտոմեքենա գնելու համար: Դրանից բացի, նա իր ամուսնու հետ հանգստի կմեկնի՝ իրագործելով հին երազանքը: