Ցուկերբերգի հետ լուսանկարը փչացրել է եվրապատգամավորի համբավը
Համացանցի օգտատերերը հիասթափվել են Եվրախորհրդարանի պատգամավոր Սեսիլիա Վիքստրյոմից, երբ վերջինս սելֆի է արել՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ գրկախառնված: Լուսանկարը հրապարակվել է եվրապատգամավորի թվիթերյան էջում:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, լուսանկարն արվել է Բրյուսելում սոցցանցի օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի մասին Ցուկերբերգի ելույթից հետո: Որոշ եվրապատգամավորներ դժգոհ էին մնացել Ցուկերբերգի ելույթից, քանի որ նա անպատասխան է թողել հարցերից շատերը:
Twitter-յան օգտատերերը կարծիք են հայտնել, որ Վիքստրյոմը շփոթել է միջոցառումը, եթե թույլ է տվել իրեն գրկախառնվել Ցուկերբերգի հետ կարևոր բանակցություններից հետո, որոնք արդյունք չեն տվել:
«Դուք Բեյոնսեի համերգին չեք, դուք պետք է անկողմնակալ հարցեր տաք մի մարդու, որը, հնարավոր է, մի շարք եվրոպական օրենքներ է խախտել», - գրել է քաղաքական գործչի հետևորդներից մեկը: