Ավելի քան 66 200 սիրիացի փախստական է վերադարձել Արևելյան Ղուտայի իրենց տները
Ավելի քան 66 200 սիրիացի փախստականներ իրենց տներն են վերադարձել Արևելյան Ղուտայում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:
«Հումանիտար իրավիճակի բարելավման շնորհիվ փախստականների և ժամանակավոր տեղահանված անձանց ճամբարներից իրենց տներն են վերադարձել 66 257 սիրիացի, որոնք Արևելյան Ղուտայի բնակիչներ են», - ասել է գեներալ-մայորը:
Վերջինս ընդգծել է նաև, որ տեղի բնակիչների անվտանգության ապահովման համար ռուսական զինվորական ոստիկանությունն ամեն օր հերթապահում է դիտակետերում:
Ինչպես նշվում է, ռուսական կենտրոնը վերջին մեկ ամսում 41 հումանիտար ակցիա է իրականացրել, այդ թվում և Սիրիայի մյուս շրջաններում: