ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է «եվրաեռյակի» հետ Իրանի հարցը քննարկելու մտադրության մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նախատեսում է հանդիպում անցկացնել Եվրամիության ներկայացուցիչների հետ, որոնք Իրանի հետ միջուկային համաձայնագրի անդամներն են:
«Կախված իմ ժամացուցակից՝ ծրագրում եմ հունիսի սկզբին կամ կեսերին հանդիպել մի շարք կողմերի հետ, այդ թվում և եվրաեռյակի գործընկերների հետ՝ քննարկելու հետագա քայլերը»,- Պոմպեոյի խոսքը մեջբերում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյներսը հայտարարել էր, որ հնարավոր է՝ նոր միջոցներ ձեռնարկվեն Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներից եվրոպական ընկերությունները պաշտպանելու համար:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իր հերթին, հայտարարել է, որ եվրոպական ընկերությունները պատժամիջոցների տակ հայտնվելու պարագայում չեն կարող խոշոր փոխհատուցումներ ստանալ: