Մեծ Բրիտանիայում թունավորված Յուլիա Սկրիպալն ապաքինվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլիան առաջին հարցազրույցն է տվել թունավորման դեպքից հետո:
Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, 33-ամյա Յուլիան, որը հոր հետ միասին նյարդային կաթված առաջացնող նյութով թունավորվել էր բրիտանական Սոլսբերիում, նշել է, որ հաջողակ է, որ կարողացել է ապաքինվել նման միջադեպից հետո: Ներկայում նա գաղտնի պահվող տարածքում է բնակվում՝ գտնվելով ոստիկանների մշտական վերահսկողության տակ:
«Մեր բախտն այնքան է բերել, որ երկուսով էլ ողջ ենք մնացել: Մեր ապաքինումը դանդաղ և չափազանց ցավոտ է եղել», - ասել է Յուլիան՝ հավելելով, որ կցանկանար օրերից մի օր վերադառնալ հայրենիք: