Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ տոնական միջոցառումների շրջանակում կայացել է բացօթյա ջազ-համերգ
Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ տոնական միջոցառումների շրջանակում նախօրեին՝ երեկոյան, Կասկադ համալիրի հարակից տարածքում ջազի սիրահարների համար կազմակերպվել էր բացօթյա մեծ համերգ:
Հայկական ու համաշխարհային ջազի լավագույն ստեղծագործություններով համեմված համերգին ներկա էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել հայկական ջազի ինչպես հին, այնպես էլ նոր սերնդի վառ ներկայացուցիչներ:
Նշենք, որ այս տարին հոբելյանական է հայկական ջազի համար. ուղիղ 80 տարի առաջ ստեղծվել է Հայաստանի պետական ջազային նվագախումբը:
Մանրամասները՝ տեսանյութում: