Կարլո Անչելոտի. Հպարտ եմ լինել «Նապոլիի» մարզիչը
Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին հպարտ է «Նապոլիի» գլխավոր մարզիչը դառնալու կապակցությամբ:
«Շատ ուրախ եմ և հպարտ, որ այդպիսի բացառիկ քաղաքի և անհավանական երկրպագուներ ունեցող թիմի մարզիչն եմ: Առաջ, «Նապոլի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ «Նապոլիի» հետ Անչելոտիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: