Կարլո Անչելոտին՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչ
Իտալական «Նապոլին» պաշտոնական կայքում հայտնել է Կարլո Անչելոտիին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Պայմանագիրը նախատեսված է երեք տարով:
Ակումբից հեռացել է նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ով նեապոլցիների հետ աշխատում էր 2015 թվականից: Նրան ձեռք բերելու հիմնական թեկնածուներն են Լոնդոնի «Չելսին» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:
Կարլո Անչելոտիի աշխատանքի վերջին վայրն էր Մյունխենի «Բավարիան»: