Ծնողների սխալներ, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների կյանքի վրա (նկարազարդումներ)
Երեխաների դաստիարակությունը պատասխանատու և ծանր աշխատանք է, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ: Իհարկե, չի կարելի դատապարտել ծնողներին մանր սխալների համար, սակայն լինում են դեպքեր, երբ որոշ սխալներ բացասաբար են անդրադառնում երեխաների վրա և հետք թողնում նրանց կյանքում:
AdMe.ru-ն պատմել է դաստիարակության ժամանակ ծնողների թույլ տված հիմնական սխալների մասին ու խորհուրդ տվել՝ ինչպես խուսափել դրանցից կամ ինչպես հաղթահարել դրանց հետևանքները:
Վախեցի՛ր ինձնից, սիրի՛ր ինձ
Երբեմն ծնողները նեղանում են, երբ երեխաներն անմիջապես չեն ընդունում իրենց օգնությունը և անշնորհակալ անվանում իրենց զավակներին:
- Իսկ եթե նրա տրամադրությունը վա՞տ է… պետք է արագ հավաքել խաղալիքները:
Հասկացի՛ր մեծահասակների խնդիրները, սակայն անզոր երեխա մնա
Այսպիսի ընտանիքներում ծնողները երեխաների հետ են կիսում իրենց գործողությունների պատասխանատվությունը՝ դարձնելով նրան իրենց դրամաների մասնակիցը:
- Քո հայրն իսկական սրիկա է:
- Ոչ մի տեղ չես գնա: Քո տարիքում դեռ շուտ է մտածել ժամադրությունների մասին:
Եղի՛ր ամենալավը, սակայն մի՛ մոռացիր, որ դու ոչնչություն ես
Որոշ ծնողներ ամեն ինչում լավ արդյունքների են սպասում իրենց երեխաներից, սակայն չեն գովում նրանց:
- Գոնե մի բան կա, որ չձախողեցիր:
Դու վատն ես, սակայն չփորձես լավը դառնալ
Ծնողների ամենամեծ սխալներից մեկը երեխայի թերությունները մատնանշելն է՝ առանց թույլ տալու նրան զարգանալ ու լավը դառնալ:
- Սա սլացիկ աղջիկների համար է: Հանիր, մի՛ խայտառակվիր:
- Դիե՞տա: Ոչ մի դեպքում, նորմալ սնվիր:
Մի՛ լքիր ինձ
Անառողջ ընտանիքներում չեն կարողանում ընդունել այն միտքը, որ իրենց չափահաս զավակը կարող է առանձին ապրել՝ համոզելով մնալ իրենց մոտ, բայց նաև՝ շարունակել ապրել իրենց կանոններով:
- Եթե ինչ-որ բան դուրդ չի գալիս, դուռն այնտեղ է:
- Վարձով տունը հայրական տնից լա՞վ է: Մենակ թե փողերդ անիմաստ ծախսես:
Այսպիսի ծնողների հետ սեփական հոգեկան հանգստությունը պահպանելու և հարաբերությունները չփչացնելու համար պետք է հետևել մի շարք կանոնների.
Ապրե՛ք առանձին և ձեր կանոններով:
Մի՛ մասնակցեք ձեր բարեկամների մանր խնդիրների լուծմանը:
Սահմանափակե՛ք մուտքը ձեր տարածք:
Փորձ հավաքե՛ք՝ անտեսելով ծնողների «ես ավելի լավ գիտեմ՝ ինչպես անել» և նման այլ արտահայտությունները:
Ինքներդ կառավարե՛ք ձեր ռեսուրսները՝ ժամանակը, ուժերը, աշխատավարձը:
Մի՛ զոհաբերեք ձեր անհատական հետաքրքրությունները՝ հանուն ծնողների րոպեական քմահաճույքի:
Այս կանոններին պետք է հետևեն երկու կողմերը՝ հարգելով իրար որոշումներ ու խորհուրդներ: