Ինքնասպանություն Գորիսում. ավտոտնակներից մեկում կինը հայտնաբերել է ամուսնու դին
Նախօրեին Գորիս քաղաքի ավտոտնակներից մեկում քաղաքացու դի է հայտնաբերվել. ըստ տարածված լուրերի՝ քաղաքացին ինքնասպանություն է գործել։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ ստացել է։
«Այո, նման դեպք գրանցվել է։ Համաձայն ահազանգի՝ Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի ավտոտնակներից մեկում հայտնաբերել են քաղաքացու՝ կախված վիճակում։
Պարզվել է, որ նույն օրն առավոտյան կինը հայտնաբերել է ամուսնու դին՝ իրենց ավտոտնակի տանիքի առաստաղից պարանով կախված վիճակում»,-ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալը։
Էդգար Ջանոյանի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն գործած քաղաքացին 1984 թվականին ծնված տղամարդ է։
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։