«Ժամանակ». Սահակ Մինասյանի հրաժարականով ՇՊՀ-ում խնդիրը չի լուծվել
«Սահակ Մինասյանի հրաժարականով Շիրակի պետհամալսարանում խնդիրը չի լուծվել: Նա բոլոր տեղերում բացահայտ հայտարարում է, որ երկու ամսից ինքը հետ է վերադառնալու բուհ: «Նրան փոխարինել է իր մտերիմ ընկերը՝ Երվանդ Սերոբյանը, որից որևէ դրական բան սպասել հնարավոր չէ: ՇՊՀ-ում տեղի է ունեցել այն, ինչ քաղաքականության մեջ թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանը…
Սահակ Մինասյանը գնաց, բայց նրան փոխարինելու եկավ նրա տեղակալը, ով ամեն ինչով պարտական է Սահակ Մինասյանին, թե բուհում որպես դեկան, հետո պրոռեկտոր նշանակվելու հարցում: Երվանդ Սերոբյանի համար ժամանակին Սահակ Մինասյանը անգամ բուհի կանոնադրությունը փոխեց, ստաժի պահը հանեց, որ Սերոբյանին նշանակի դեկան»,-ասաց Համբարյանը՝ հավելելով, որ Սահակ Մինասյանը թեև պաշտոնապես հրաժարական է տվել, սակայն նա մշտապես լինում է բուհում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: