Եվրոպա լիգայի եզրափակիչ. ուղիղ հեռարձակում
Եվրոպա լիգայի խաղարկությունում այսօր կկայանա եզրափակիչ հանդիպումը:
Լիոնի «Ստադ դե Լյումեր» ստադիոնում գավաթի համար կպայքարեն ֆրանսիական «Մարսելը» և Մադրիդի «Աթլետիկոն»:
Ֆրանսիական ակումբը կիսաեզրափակչում հաղթահարել է ավստրիական «Զալցբուրգի» արգելքը: Մադրիդյան ակումբն էլ կիսաեզրափակչից դուրս թողեց Լոնդոնի «Արսենալին»:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Մարսել» - Մանդանդա, Օկամպոս, Սանսոն, Պայե, Սար, Ամավի, Լուիս Գուստավո, Ռամի, Տովեն, Ժերմեն, Զամբո-Անգիսա
«Աթլետիկո» - Օբլակ, Գոդին, Կոկե, Գրիզման, Սաուլ, Կորեա, Գաբի, Վրսալկո, Դիեգո Կոստա, Լուկաս, Խիմենես
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին. ուղիղ հեռարձակումը` ստորև