Հսկայական շնաձուկը մոտեցել է Մալագայի լողափին (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է հսկա շնաձուկը լողում Մալագայի Ֆուենխիրոլա քաղաքի լողափերից մեկի մոտակա ջրերում:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ծովային կենդանու մարմնի երկարությունը շուրջ 3 մետր է եղել: Ամենայն հավանականությամբ, այն կապույտ շնաձուկ է եղել:
Հրապարակված տեսանյութը շուրջ 100 անգամ տարածվել է:
Ֆուենխիրոլան հանրահայտ առողջարանային քաղաք է Միջերկրական ծովի ափին: Այն գտնվում է Մալագա նահանգի տարածքում և ընդգրկված է Անդալուսիա ինքնավար համայնքի կազմում: