«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 29-րդ տուրը:
Առաջին երկու խաղերում ոչ-ոքի գրանցվեց: «Շիրակը» 4:4 խաղաց «Արարատի» հետ, իսկ «Գանձասարը» 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Բանանցի» հետ:
Օրվա վերջին խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ մրցեց «Ալաշկերտի» հետ: Երկու թիմերն էլ ակտիվ էին առջևի գծում, սակայն խաղի ընթացքում այդպես էլ գոլեր չեղան` 0:0:
Այս տուրից հետո «Ալաշկերտը» վաստակեց 47 միավոր և այս պահին երկրորդն է: Եթե երկուշաբթի ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն հաստատի որոշումը և 12 միավոր հանի «Շիրակից», ապա անկախ վերջին տուրի արդյունքից երևանյան ակումբը կդառնա Հայաստանի չեմպիոն:
«Փյունիկը» 33 միավորով 5-րդն է: