Երկար ժամանակ անց Իրաքն հնարավորություն ունի ձևավորելու իսկապես աշխատունակ կառավարության կազմ․ Խալեդ ալ Օբեյդի
Իրաքում «Նասր» քաղաքական կոալիցիայի ընտրական դաշինքներից մեկի ղեկավար, ընտրություններում սուննիների թևի առաջնորդ Խալեդ ալ Օբեյդին ռուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ մեծ հույսեր ունի երկրում ընթացող ընտրությունների արդյունքներից։
Ըստ նրա՝ երկար ժամանակ անց Իրաքն հնարավորություն ունի ձևավորելու իսկապես աշխատունակ կառավարության կազմ։
Ալ Օբեյդին, ով նաև երկրի նախկին պաշտպանության նախարարն է ու գործող կառավարության ղեկավար, վարչապետ Հայդեր ալ Աբադիի կոալիցիոն գործընկերը, կարծում է, որ այս ընտրությունների առավելությունները կայանում են նրանում, որ դրանցում այլևս բացակայում է կրոնական կուսակցությունների բլոկը և երկրի բոլոր շրջաններում ներկայացված են բացառապես ազգային ու հայրենասիրական քաղաքական բլոկեր։
Նշենք, որ Իրաքի ժողովուրդն առաջին անգամ է գնում ընտրության «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրվելուց հետո։