Թրամփի խորհրդականը ծաղրել է մահացող սենատոր Մաքքեյնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելլի Սեդլերը ոչ պաշաճ արտահայտություն է արել սենատոր Ջոն Մաքքեյնի մասին, գրում է The Hill պարբերականը։
Սպիտակ տանը տեղի ունեցած փակ խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել է որպես Կենտրոնական հետախուզական վարչության պետ Ջին Հասփելի նշանակումը, Թրամփի խորհրդականն ասել է, որ սենատոր Մաքքեյնի կարծիքն այնքան էլ կարևոր չէ, քանի որ նա միևնույն է, արդեն մահանում է։
Ենթադրվում է, որ նման խոսքը Սեդլերը ցանկացել է օգտագործել որպես կատակ, սակայն այն ակնհայտորեն չի ողջունվել ներկաների կողմից։
Մաքքեյնի դուստրն այդ առիթով հույս է հայտնել, որ Թրամփի խորհրդականն այս դեպքից հետո կազատվի աշխատանքից։
Սպիտակ տնից ավելի ուշ հայտնել են, որ Սեդլերն աշխատանքից չի ազատվի, փոխարենը նա զանգահարել է Մեգան Մաքքեյնին ու հայցել նրա ներողամտությունը։