Էրիկ Կանտոնա. Աշխարհի ամենաբարդ բաներից է 11 մետրանոց վաստակել «Ռեալի» դարպասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան խոսել է մրցավարական որոշումներից Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի խաղերում:
«Աշխարհի ամենաբարդ բաներից է ատամնամածուկը հետ դնել պարկուճի մեջ:
Սակայն կա դրանից ավելի բարդ բան՝ Չեմպիոնների լիգայում 11 մետրանոց վաստակել «Ռեալի» դարպասին»,-Կանտոնայի խոսքը մեջբերում է AS-ը: