iPhone-ով հնարավոր կլինի միաժամանակ երկու լուսանկար պատկերել
Ամերիկյան Apple ընկերությունը նոր գործառույթ է մշակում կրկնակի տեսախցիկով սմարթֆոնների համար:
Ինչպես ներկայացնում է Digital Trends-ը, ընկերությունը նոր արտոնագիր է ստացել, որը թույլ է տալիս միաժամանակ էկրանին տեսնել երկու տեսախցիկից ստացվող պատկերները՝ հնարավորություն ընձեռելով օգտատիրոջը տեսնել տարբերություններն ու ընտրել այն տարբերակը, որն ավելի լավը կլինի: Միևնույն ժամանակ նշվում է, որ տեսախցիկները միմյանց չեն խանգարելու:
Նշվում է նաև, որ նոր գործառույթի շնորհիվ հնարավոր կլինի նույն կադրը պատկերել տարբեր անկյուններից:
Այս գործառույթը ևս մեկ հնարավորություն կընձեռի. երբ տեսախցիկներից մեկը նկարահանում իրականացնի, մյուսն այդ ընթացքում կարող է լուսանկարներ պատկերել: