Նեյմար. Պետք է հաղթահարեմ վախը
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է վնասվածքից ապաքինվելու գործընթացի մասին:
«Մեծ սպասելիքներ ունեմ դաշտ վերադառնալուց: Կրկին սկսել եմ քայլել, սակայն միշտ վնասվածքից ապաքինվելուց հետո մնում է վախը: Պետք է հաղթահարեմ այն որքան հնարավոր է ավելի շուտ, որպեսզի հանդես գամ Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն:
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել փետրվարի 25-ին կայացած «Մարսելի» հետ խաղում, ինչից հետո դաշտ դուրս չի եկել: