Ռաֆայել Նադալը կկորցնի աշխարհի առաջին ռակետի կոչումը, ATP-ի վարկանիշը կգլխավորի Ֆեդերերը
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պարտվել է ավստրիացի Դոմինիկ Տիմին Մադրիդի մրցաշարի քառորդ եզրափակչում:
Այդ պատճառով նա կկորցնի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքը: Աշխարհի առաջին ռակետ մայիսի 14-ից կդառնա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:
Շվեյցարացու ակտիվում հաջորդ շաբաթ կլինի 8670 միավոր, Նադալի մոտ՝ 7950: