NBA-ի տարվա մարզիչը պաշտոնանկ է արվել
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Տորոնտո» ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր նմարզիչ Դուեյն Կեյսիին:
61-ամյա մասնագետին աշխատանքից հեռացնելու պատճառները չեն հաղորդվում: «Ռեպտորսը» փլեյ-օֆի երկրորդ շրջանում դուրս էր մնացել պայքարից՝ զիջելով փոխչեմպիոն «Քլիվլենդին»:
Նշենք, որ Կեյսին «Տորոնտոյում» էր աշխատում 2011 թվականից:
Նա այս տարի ճանաչվել է NBA-ի լավագույն մարզիչ: