Volkswagen-ն ավելի քան 400 000 ավտոմեքենա է ետ կանչում ամրագոտու փականի խափանման պատճառով
Գերմանական Volkswagen կոնցեռնն ավելի քան 219 000 Polo մակնիշի, ինչպես նաև 191 000 Seat մակնիշի մեքենա է ետ կանչում ամրագոտիների փականների անսարքության պատճառով:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել են գերմանական աղբյուրները՝ վկայակոչելով ավտոկոնցեռնի ներկայացուցչին:
Հաղորդվող տվյալների համաձայն՝ ետկանչման են ենթակա այս տարի արտադրված Polo, Seat Ibiza և Arona մոդելները, որոնց մոտ ամրագոտու փականը նույն կերպ է կառուցված: Անսարքության պատճառով ավտոմեքենայի ընթացքի ժամանակ հետևի ձախ նստատեղի փականը կարող է բացվել: Նշվում է, որ Volkswagen-ն արդեն գտել է խնդրի տեխնիկական լուծումը: