ԱՄՆ-ում շունը մտել է կադրի մեջ՝ խանգարելով եղանակի տեսության հաղորդումը (տեսանյութ)
WMUR-TV հեռուստաալիքի եղանակի տեսության եթերի ժամանակ ստուդիայում անսպասելիորեն շուն է հայտվնել՝ շփոթեցնելով հաղորդավար Ջոշ Ջաջին։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է հեռուստաալիքի կայքում։
Նշվում է, որ զվարճալի միջադեպի պահին Ջաջը պատմում էր եղանակի մասին ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթեր քաղաքում։ Խոշոր սև ու սպիտակ շունն անցել է հաղորդավարի կողքով և նույնիսկ ուշադրություն չի դարձրել նրա վրա։ Ավելի ուշ պարզվել է, որ հաղորդավարի գործընկեր Էմմին աշխատանքի էր բերել իր շանը՝ Բելլային։
Ջաջը Twitter-ում պատմել է այս միջադեպի մասին, իսկ նրա հետևորդները խորհուրդ են տվել բոլոր հեռուտաալիքներին շներ պահել, որոնք հանգիստ կզբոսնեն եղանակի տեսության եթերի ժամանակ։