Volkswagen-ը մտադիր է 2018-ին 70 նոր մոդել ներկայացնել շուկայում
Խոշորագույն համաշխարհային մեքենաշինական ընկերություններից մեկը՝ Volkswagen գերմանական կոնցեռնը, մտադիր է ընթացիկ տարում տասնյակ նոր մոդելներ դուրս բերել շուկա:
DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեռլինում ընկերության բաժնետերերի ժողովում հայտնել է մեքենաշինական հսկայի կառավարման խորհրդի նախագահ Հերբերթ Դիսը: Նրա խոսքով՝ 2018 թվականին Volkswagen-ը մտադիր է ավելի քան 70 նոր մեքենա ներկայացնել սպառողին:
Միևնույն ժամանակ Դիսը զգուշացրել է, որ մեքենաների էկոլոգիական չափանիշների լաբորատոր ստուգումների նոր ընթացակարգը, որը Եվրամիությունը սահմանել է 2017-ի դեպտեմբերին, կարող է խոչընդոտներ ստեղծել ավտոմեքենաների՝ շուկա մատակարարման համար:
Ինչպես նշվում է, գերմանական ավտոշուկան 2018 թվականին վստահ աճ է գրանցել: Երկրի Տրանսպորտի հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ հաշվառման ներկայացված նոր մեքենաների թիվը հասել է մոտ 314 000-ի, որը 8 տոկոսով ավելին է՝ նախորդ տարվա նույն ամսվա տվյալների համեմատ: