Մելանյա Թրամփի էլեգանտ տեսքը Ճապոնիայի վարչապետի ու նրա կնոջ հետ հանդիպմանը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում գտնվող իր շքեղ «Մար ա Լագո» հանգստավայրում հյուրընկալել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ու նրա կնոջը՝ Ակիր Աբեին, գրում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը բարձրաստիճան հյուրերի հետ զբոսնել են կալվածքի այգում, հետո միասին ընթրել:
Աղբյուրը նկատում է, որ 47-ամյա Մելանյա Թրամփը, ինչպես միշտ, էլեգանտ տեսք է ունեցել՝ կրելով 3.000 դոլար արժողությամբ Carolina Herrera սև ու սպիտակ զոլավոր զգեստ, որն ընդգծել է նախկին մոդելի սլացիկ կազմվածքն ու ցուցադրել նուրբ ուսերը: Էլեգանտ զգեստը նա համադրել է սպիտակ բարձրակրունկներով:
Հետաքրքրական է, որ վերջին շրջանում նախագահ Թրամփի դեմ հնչած սեռական բնույթի մեղադրանքների ու սկանդալային բացահայտումների ֆոնին, առաջին տիկինը շատ լավ տրամադրություն է ունեցել ու այգում զբոսնել է ամուսնու ձեռքը բռնած: