«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլային կառաջարկի երկարաձգել պայմանագիրը մինչև 2020 թվականը
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը գոհ է մնացել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքից և մտադիր է նրան նոր պայմանագիր առաջարկել, հայտնում է «The Times»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Գվարդիոլան երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում» և, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ:
Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը, իսկ ակումբի ղեկավարությունը մտադիր է մասնագետին առաջարկել ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել այն` մինչև 2020 թվականի ամառը:
Գործող պայմանագրի համաձայն մասնագետն այժմ տարեկան 15 մլն ֆունտ (17 մլն եվրո) է վաստակում:
«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի ղեկավարությամբ ապահովել է Անգլիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնությունը` առաջնության ավարտից 5 տուրից առաջ: