Ուկրաինայում առաջին փորձնական թռիչքն է իրականացրել տեղական արտադրության «Նադյա» ուղղաթիռը (տեսանյութ)
Ուկրաինական արտադրության «Նադյա» («Надія») ուղղաթիռն առաջին անգամ փորձարկվել է Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում, այս մասին հաղորդում է fakty.ua գործակալությունը՝ հղում անելով ուկրաինական «Մոտոր Սիչ» ձեռնարկության մամուլի ծառայությանը:
Փորձարկման տեսանյութը ցուցադրված է համացանցում:
Հայտնի է, որ МСБ-2-«Надія» ուղղաթիռը հանդիսանում է Ми-2 ուղղաթիռի արդիականացված տարբերակը:
Սպասվում է, որ այս տարվա ընթացքում ուղղաթիռը պարբերաբար տարբեր փորձարկումների կենթարկվի:
Ուկրաինական արտադրության առաջին ուղղաթիռը նախատեսված է ավտոճանապարհների հսկողության, ջրի և գազի խողովակաշարերի մոնիթորինգի և այլ նպատակների համար:
«Надія»-ն ներկայացվել էր դեռևս 2017 թվականի օգոստոսին: