«Ծառուկյան» դաշինքը ցուցարարների հարցադրումներին կպատասխանի իր ելույթներով և քվեարկությամբ
Մենք, իհարկե, որոշում ունենք քվեարկության ձևի և բովանադակության հետ կապված. Ազգային ժողովում կայանալիք հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հստակ չպատասխանելով, թե ինչպես:
Ըստ նրա` խմբակցության անունից ինքն է ելույթ ունենալու և չի ցանկանում ժամանակից առաջ անցնել:
Ըստ Մելքումյանի՝ երկրում շատ չլուծված խնդիրներ կան, և պետք է հանրային հասարակական կոնսեսուս: «Շատ պետք է աշխատել, լսել ընդդիմությանը, չգնալ «ես եմ ճիշտը» ճանապարհով: Չէ՞ որ մենք խորհրդարանական երկիր ենք, և բոլոր լծակները օգտագործելու ենք, որ լիարժեք խորհրդարանական վերահսկողություն իրականացնենք»,-ասաց նա:
Հարցին, թե որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, դաշինքն ի՞նչ ասելիք ունի դրսում կանգնած հազարավոր քաղաքացիներին, Միքայել Մելքումյանը շրջանցեց. «Ամեն ինչին մեր ելույթներում և մեր քվեարկությամբ պատասխան կտանք»: