ՆԱՏՕ-ին անդամակցությունը վրաց ժողովրդի պայծառ ընտրությունն է. Մարգվելաշվիլին՝ «ՆԱՏՕ-ի օրերի» բացմանը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացել է «ՆԱՏՕ-ի օրերը», որոնք կտևեն մինչև մայիսի 1-ը: ՆԱՏՕ-ի օրերի շրջանակում հատուկ շեշտ է դրվելու վրացական մարզերի բնակչությանը Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակների մասին իրազեկելու և ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև համագործակցության հեռանկարների վրա, հայտնում է Грузия Online-ը:
Ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի օրերի բացման արարողությանը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունը «վրաց ժողովրդի պայծառ ընտրությունն է»:
Պետության ղեկավարի խոսքով՝ այդ ընտրությանը հավատարմությունը հաստատում է միջազգային խաղաղարարական առաքելություններին Վրաստանի ակտիվ մասնակցությունը: