Երիտասարդական մետրոյի մոտից բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը. «Ժառանգություն» կուսակցության գրասենյակ
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի`րոպեներ առաջ Երևանի Երիտասարդական մետրոյի կայարանի մոտից բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը՝ առանց պատճառաբանությունների: Արմեն Բարխուդարյանը գտնվում է Էրեբունու ոստիկանական բաժանմունքում:
««Ժառանգությունը» դատապարտում է ցանկացած անօրինականություն, բռնություն և կոչ է անում ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին»,-ասված է հաղորդագրությունում: