Նաիրի ԲԿ-ում մնացել է 1 ոստիկան, որը շուտով կտեղափոխվի պալատ
Երեկ Բաղրամյան փողոցի սկզբնամասում ցուցարարների հետ բախումից տուժած երեք ոստիկաններից հիվանդանոցում է միայն մեկը՝ նա, ով լուսաձայնային նռնակի պայթյունից բեկորային և անոթի վնասվածք էր ստացել և վիրահատվել։
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:
Ոստիկաններից մեկ հոգի անմիջապես է դուրս գրվել, երկրորդը՝ օրվա ընթացքում տեղափոխվել է ոստիկանության հոսպիտալ, իսկ երրորդը գտնվում է մեզ մոտ՝ վերակենդանացման բաժանմունքում, բայց ավելի շատ իր խնամքի համար»,-ասաց Անատոլի Գնունին:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում հավաքներ և ցույցեր են ընթանում՝ «Իմ քայլը» շարժման նախաձեռնությամբ և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ապրիլի 16-ին ցուցարարները շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ տեղի էր ունեցել բախում ոստիկանների հետ։ Տուժել էր 40 քաղաքացի և 6 ոստիկան։