«Ժողովուրդ». Երեկ վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյանին չի հաջողվել աշխատանքի հասնել, մի կերպ է ճողոպրել փակուղուց
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ընդդիմադիրների կողմից մայրաքաղաքի խոշոր փողոցները փակելու հետևանքով աշխատանքի հասնել չի հաջողվել նաև վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Երբ Կարապետյանը Մոնումենտում գտնվող իր առանձնատնից մեքենայով դուրս է եկել, ճանապարհին հայտնվել է փակուղու մեջ, քանի որ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիները փակել էին մի շարք կենտրոնական փողոցներ: Հերացի փողոցում բախվելով այս փաստին` վարչապետի պաշտոնակատարն իրեն սպասարկող մեքենայով առաջին համալսարանական հիվանդանոցի բակով մի կերպ կարողացել է ճողոպրել և հետ վերադառնալ տուն: Այսպիսով` Կարապետյանին չի հաջողվել հասնել աշխատանքի»,-գրում է թերթը: