Արսեն Վենգերը նշել է, թե երբ կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը
Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում կամային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ` 3:2:
Հանդիպումից հետո «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է վնասվածք ունեցող Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը ծնկի կապանների վնասվածք ունի: Նա բաց կթողնի առաջիկա շաբաթը: Կարծում եմ` նա բաց կթողնի «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» հետ խաղերը:
Կարծում եմ, որ Մխիթարյանը կկարողանա մեզ օգնել առավելագույնը մրցաշրջանի վերջին հատվածում»,- Վենգերի խոսքն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը: