ԿԺԴՀ-ն, հավանաբար, նոր միջուկային ռեակտոր է փորձարկում. ԶԼՄ-ներ
Հյուսիսային Կորեայի մասնագետները, հավանաբար, սկսել են թեթև ջրի հիմքով նորագույն միջուկային ռեակտորների փորձարկումները Յոնբեն գիտահետազոտական կենտրոնում:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է հարավկորեական հեսուստատեսությունը՝ վկայակոչելով Միջազգային անվտանգության և գիտության ամերիկյան ինստիտուտի վերլուծաբաններին:
«Մի քանի տարով աշխատանքները դադարեցնելուց հետո Հյուսիսային Կորեան կարող էր սկսել փորձարարական ռեակտորի նախնական փորձարկումները», - հաղորդվել է կորեական հեռուստատեսությամբ:
Փորձագետները եզրակացություն անելիս առաջնորդվել են արբանյակային լուսանկարների տվյալներով: Նրանց կարծիքով՝ աշխատանքները վերսկսվել են նաև 5 մեգավատտ հզորությամբ հիմնական ռեակտորում: Նրանց խոսքով՝ այդ երկու ռեակտորը կարող են պլուտոնիում արտադրել միջուկային զենքի համար: