Չեմպիոնների լիգա. «Բավարիան» կամային հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Սևիլիան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»:
Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Պաբլո Սարաբիան: 37-րդ րոպեին Խեսուս Նավասը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 68-րդ րոպեին «Բավարիայի» հաղթական գոլը խփեց Տիագո Ալկանտարան:
Նշենք, որ մրցող թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումն ապրիլի 11-ին է:
«Սևիլիա»-«Բավարիա»` 1:2
Գոլերը` Սարաբիա (32) - Նավաս (37, ինքնագոլ), Ալկանտարա (68)