Էդինբուրգի դուքսը հոսպիտալացվել է վիրահատվելու համար
Էդինբուրգի դուքս Ֆիլիպը տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկը՝ գոտկատեղի՝ նախապես ծրագրված վիրահատության համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի հայտարարությունը, վիրահատությունն անցկացվելու է չորեքշաբթի:
96-ամյա արքայազն Ֆիլիպը թագավորական պարտականությունների կատարումը դադարեցրել է անցյալ տարվա օգոստոսին:
Նշվում է, որ դուքսը չի այցելել Վինդզորի ամրոցում կայացած Սուրբ Հարության տոնակատարությանը: Նրա բացակայությունը պայմանավորված է եղել առողջական խնդիրներով: