Գլեդիս Բերեջիկլյանը ավստրալիական հեռուստաալիքի հաղորդման ժամանակ ցուցադրել է իր մեծ հայկական ընտանիքը (տեսանյութ)
Ավստրալիական 9 News հեռուստաալիքը հատուկ թողարկում է պատրաստել՝ նվիրված Գլեդիս Բերեջիկլյանի մեկամյա գործունեությանը Նոր Հարավային Ուելս նահանգի վարաչապետի պաշտոնում:
Գլեդիս Բերեջիկլյանը հեռուստաալիքի հաղորդավար Փիթեր Օվերթոնին պատմել է ոչ միայն իր մասնագիտական գործունեության մասին, այլև ցուցադրել է իր ողջ մեծ հայկական ընտանիքը:
Գլեդիսի քույրերը հեռուստածրագրի ժամանակ կիսվել են իրենց հիշողություններով, թե ինչպիսին է եղել քաղաքական գործիչը մանկության և պատանեկության տարիներին:
Ինքը Գեդիսը խոստովանել է, որ աշխատանքից ազատ ժամանակը սիրում է անցկացնել ծնողների, քույրերի ու նրանց երեխաների հետ:
«Ես երջանիկ եմ, որ ընտանիքս միշտ աջակցում է ինձ: Ծնողներս ինձ շատ բան են սովորեցրել: Նրանց շնորհիվ ես խոսում եմ երկու լեզվով», - պատմել է Բերեջիկլյանը:
Ավստրալիայում ծնված հայուհին, որը մեկ տարի է, ինչ ղեկավարում է Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգի կառավարությունը, շեշտել է, որ այսօր էլ ամուր կապեր ունի Ավստրալիայի հայերի հետ և իրեն համարում հայ համայնքի մի մասնիկը: