«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող. Ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը հայտարարել է, որ ակումբն ընթացիկ մրցաշրջանում մտադիր է զբաղեցնել Պրեմիեր լիգայի աղյուսակի 2-րդ հորիզոնականը և հաղթել Անգլիայի Գավաթը:
«Մենք դեռ առջևում շատ խաղեր ունենք, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակը մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնելն ու Անգլիայի Գավաթը նվաճելն է:
Մենք պետք է քրտնաջան աշխատենք խաղադաշտում և հետո կտեսնենք, թե ինչ կստացվի»,- Լինգարդի խոսքն է մեջբերում «BBC»-ն: