Ամերիկուհին 19 000 դոլար է ծախսել իր 17-ամյա կատվին երիկամի փոխպատվաստում անելու համար (լուսանկարներ)
Ամերիկուհի Բեթսի Բոյդի 17-ամյա կատվի մոտ անասնաբույժները երիկամների անբավարարություն էին ախտորոշել՝ ապրելու քիչ հավանականություն տալով կենդանուն:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, 2016-ին նոյեմբերին, երբ անաստանբույժները հայտնաբերել էին կատվի առողջական խնդիրները, ընդամենը 3 ամսվա կյանք էին տվել Սթենլի անունով կենդանուն: Սակայն նրա տիրուհին, որն իր բոլոր կատուներից ամենից շատ Սթնլիին է սիրում, որոշել է ամեն ինչ անել՝ նրան փրկելու համար:
Երբ անցել է բժիշկների կանխատեսած երեք ամիսը, Բեթսին անասնաբույժից տեղեկացել է, որ վերջինս կատվի երիկամի փոխպատվաստում կատարած ծանոթ բժիշկ ունի:
Ամերիկուհին կես դրույքով աշխատող դասախոս է և տարեկան 46 000 դոլար է վաստակում, իսկ նրա ամուսինն ազատ գրաֆիկով աշխատող լրագրող է և տանը զբաղվում է իրենց զույգ տղաների խնամքով: Նրանց եկամուտն, այնքան էլ մեծ չէ, սակայն կատվին փրկելու համար ամուսինները պատրաստ էին 19 000 դոլար ծախսել: Եվ համապատասխան դոնոր գտնելուց հետո Սթենլին վիրահատվել է:
Մեկ ամիս անց նա արդեն տանն էր և խաղում էր մյուս կատուների հետ: Ի դեպ, ամուսինները տուն են բերել նաև դոնոր կատվին: