Լարսը բացվել է, մեքենաներն արդեն անցնում են. Հերբերտ Համբարձումյան
Լարսը բացվել է․այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
«Լարսը բացվել է: Հայաստանի կողմի բոլոր մեքենաներն արդեն անցնում են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ մարտի 30-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 49 մարդատար և 73 բեռնատար ավտոմեքենա: