Չիլիում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ
Չիլիում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ասվում է Չիլիի ռազմաօդային ուժերի Twitter-ի էջում, հաղորդում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ Սանտյագո նահանգի Էլ Բոսկե կոմունայում տեղակայված ռազմաօդային ուժերի բազայում:
«Էլ Բոսկեի ռազմաօդային բազայում ուսումնական թռիչքի ժամանակ T-35 Pillan ինքնաթիռն ընկել է՝ բախվելով գետնին, անձնակազմը մահացել է», - ասվում է Չիլիի ռազմաօդային ուժերի Twitter-ի էջում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղի ունեցածի պատճառները պարզվում են: