Ինչպես են Զլատան Իբրահիմովիչին դիմավորել Լոս Անջելեսում (տեսանյութ, լուսանկարներ)
«Լոս Անջելես Գելեքսիի» նորեկ, հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ժամանել է ԱՄՆ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Լոս Անջելեսի օդանավակայանում աստղային ֆուտբոլիստին դիմավորել են մեծաթիվ երկրպագուներ, իսկ Իբրահիմովիչը լուսանկարվել է նրանց հետ և ինքնագիր-սեսիա կազմակերպել:
Ավելի վաղ, հիշեցնենք, «ԼԱ Գելեքսիի» գլխավոր մարզիչ Զիգի Շմիդը նշել է, որ Զլատանը կարող է արդեն այս հանգստյան օրերին նորամուտը նշել թիմի կազմում:
Շաբաթ` մայիսի 31-ին, «Գելեքսին» կխաղա «Լոս Անջելեսի» հետ:
#zLAtan has arrived. pic.twitter.com/awVbX5W2F7
— LA Galaxy (@LAGalaxy) March 30, 2018