Tesla-ն հետ է կանչում 123.000 Model S էլեկտրամեքենա՝ ժանգոտող պտուտակների պատճառով
Ամերիկյան Tesla Motors ընկերությունը հետ է կանչում Model S էլեկտրամեքենայի 123.000 օրինակ՝ ղեկի ուժեղացուցչի ժանգոտող պտուտակների պատճառով, հայտնում է lenta.ru-ն։
Հետկանչի ենթակա են մինչև 2016 թվականի ապրիլ արտադրված մեքենաները։ Նշվում է, որ անհրաժեշտ է փոխարինել կոռոզիայի ենթակա պտուտակները։
Tesla Motors-ն ամերիկյան մեքենաշինական ընկերություն է, որն արտադրում է էլեկտրական մեքենաներ։ 2015 թվականին այն առաջ էր անցել էլեկտրամեքենա արտադրող այլ ընկերություններից՝ ամբողջ աշխարհում վաճառելով 50.000 մեքենա։