«Իրավունք» Ո՞վքեր են հրավիրված ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը
«Հաշված օրեր անց`ապրիլի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում 10.680 պայմանական համարի տակ պահվող ձեռագիրը` Հայաստանի ամենահին ամբողջական պահպանված Ավետարանը. հատուկ ընթացակարգով դուրս կբերվի պահոցից, կտեղափոխվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ այդ օրը, աջ ձեռքը դնելով ձեռագրի վրա, երդում կտա Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը: Իսկ թե ովքեր ներկա կլինեն արարողությանը, «Իրավունքը» հետաքրքրվեց Ա. Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանից:
- Տևական ժամանակ է մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ներկա կլինի արքայազն Չարլզը: Կա՞ նման նախնական պայմանավորվածություն կամ հրավեր:
- Նման հրավեր կամ պայմանավորվածություն չկա, և առհասարակ պետությունների ղեկավարներ կամ արտերկրյա պատվիրակություններ չեն հրավիրվել:
- Ընդհանրապես, երդմնակալության արարողությանը ՀՀ ընտրված նախագահը արտասահմանից հատուկ հյուրերի հրավիրե՞լ է, ովքե՞ր են նրանք:
- Կլինեն օտարերկրյա հյուրեր, այս պահին ճշտվում է վերջնական ցանկը, հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դեսպանները:
Իսկ թե ի՞նչ սկզբունքով է ընտրելու ՀՀ ընտրված նախագահն իր աշխատակազմի կադրերին, և ովքեր կլինեն նրանց շարքերում, Հ. Պետրոսյանը խոստացավ պատասխանել, երբ Ա. Սարգսյանն ի պաշտոնե կստանձնի իր լիազորությունները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: