87-ամյա իսպանուհին ցույց է տվել Paint-ով ստեղծած նկարները, որոնք ապշեցրել են բոլորին (լուսանկարներ)
Տատիկների ու պապիկների մեծամասնությունը զբաղվում է հողագործությամբ, հագուստ գործելով կամ թերթեր ընթերցելով, սակայն 87-ամյա իսպանուհի Կոնչա Գարսիա Զաերան կոտրել է այս կարծրատիպը. նա նկարում է MS Paint ծրագրով:
Կնոջ խոսքով՝ ինքն իմացել է այս ծրագրի մասին, երբ իր երեխաները համակարգիչ են նվիրել իրեն, և այդ պահից նա չի դադարում նկարել:
«Ամուսինս հիվանդացել է, ու ես ստիպված եմ հոգ տանել նրա մասին, ահա թե ինչու չեմ կարող շատ հաճախ դուրս գալ տնից: Սկսեցի փոքր բաներ նկարելուց. սկզբում՝ տուն, հաջորդ օրը լեռ ավելացրի: Քայլ առ քայլ դետալներ էի ավելացնում, և արդյունքում լավ բաներ էին ստացվում»,- պատմել է նա:
«Ես ընդհանրապես երևակայություն չունեմ, ահա թե ինչու ոգեշնչվում եմ բացիկներից, որոնք ամուսինս ուղարկում էր ինձ, կամ նկարներից, որոնք գտնում ու հավանում եմ»,- ասել է կինը՝ հավելելով, որ յուրաքանչյուր աշխատանք ավարտին հասցնելու համար իրեն մոտ երկու շաբաթ է պահանջվում:
Ստորև ներկայացնում ենք Կոնչա Գարսիա Զաերայի աշխատանքները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում: