Խերարդ Պիկեն բաց է թողել Իսպանիայի ընտրանու մարզումը
Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն միակ ֆուտբոլիստն է, ով բացակայել է երկրի ընտրանու այսօրվա մարզումը:
Ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը ջերմության պատճառով:
Մարզմանը մասնակցել է նաև Տիագո Ալկանտարան, ով վերջերս էր ապաքինվել վնասվածքից:
Չորեքշաբթի «կարմիր ֆուրիան» ևս մեկ մարզում կանցկացնի, իսկ հինգշաբթի կուղևորվի Դյուսելդորֆ, որտեղ ստուգողական հանդիպում կանցկացնի գերմանացիների հետ: