ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարը
ԱՄՆ oդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Արեգակնային համակարգի Յուպիտեր մոլորակի նոր պատկերը՝ ցույց տալով դրա հյուսիսային կիսագնդում մոլեգնող փոթորիկն ու ամպերի հաստ շերտը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարն արվել է փետրվարի 7-ին: Ուշագրավ կադրը ֆիքսելու պահին ՆԱՍԱ-ին պատկանող Juno սարքն ամպային շերտից 12.195 կմ հեռավորության վրա է եղել:
Պարբերականը նկատում է, որ Յուպիտերը շրջապատող փոթորիկներն արդեն տևական ժամանակ հետաքրքրում են գիտնականներին, որոնք փորձում են Juno-ի միջոցով հնարավորինս մոտիկից լուսանկարել ամպային շերտն ու ուսումնասիրել այն:
Հետաքրքրական է վերջին ուսումնասիրության արդյունքը, որից պարզ է դարձել, որ Յուպիտերի ամենամեծ փոթորիկը, որն արբանյակից արված լուսանկարներում երևում է շագանակագույն մեծ կետի պես, փոխում է իր գույնը:
Նշվում է, որ մոլորակի ամենամեծ փոթորիկը կարող է Երկրի չափով 3 մոլորակ կլանել: Քամիները դրա ներսում շարժվում են 230 կմ/ժ արագությամբ:
Գիտնականները կանխատեսում են, որ երևացող կետը կանհետանա 20 տարուց:
Նոր լուսանկարը
Նախկինում արված լուսանկարները