Հրդեհ Գուգարքի անտառտնտեսությունում, այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Մարտի 19-ին՝ ժամը 13:56-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը (մոտ 5 հա) տարածվում է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
Տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհը տարածվում է դեպի ձյունապատ լանջ, հրդեհը վերահսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից և անտառին այլևս վտանգ չի սպառնում. հրշեջ-փրկարարների կարիք այլևս չկա:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 35, ոստիկանության 6 աշխատակից և փրկարարական ծառայության 10 հրշեջ-փրկարար: