Թյունինգի լեհ մասնագետները ներկայացրել են Mercedes-Benz X-Class-ի կատարելագործված տարբերակները (լուսանկարներ)
Լեհական Carlex Design թյունինգավորման ատելյեն ներկայացրել է Mercedes-Benz X-Class մոդելի հիման վրա ստեղծված Exy փիքափը, որը հասանելի է 2 տարբերակով՝ Urban և Off-Road:
Նորույթների տեխնիկական բնութագրի մասին տեղեկություն չկա: Նշվում է, որ ի տարբերություն օրիգինալ մոդելի՝ դրանք դարձել են ավելի մեծ ու ընդգծված կոպիտ արտաքին դիզայն ձեռք բերել:
Աղբյուրը հավելում է, որ մոդելներից ամեն մեկն արտադրվելու է 999 օրինակով:
Mercedes-Benz X-Class-ի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2017թ. ամռանը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Exy Off-Road
Exy Urban